Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոթեզավորմամբ զբաղվող կենտրոններին

ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոթեզավորմամբ զբաղվող կենտրոններին
07.12.2020 | 23:02

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների խմբին։Նրանք մեր երկրում օգնություն են ցուցաբերում պատերազմի ընթացքում տուժած զինվորականներին ու քաղաքացիական անձանց:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ այս բարդ ու ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին գտնվելու ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: «Մենք պետք է շարունակենք մեր բարեկամությունն ավելի ամուր ու վստահելի դարձնել» ,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամությունը: Նախագահը շնորհակալություններն է փոխանցել նախագահ Մակրոնին:
Հանդիպմանը ներկա՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունն առողջապահության ոլորտում․«Առաջիկայում նախատեսված է համապարփակ բժշկական համագործակցություն նախաձեռնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Մեր մասնագետներն ու բժիշկները կփորձեն շարունակական աջակցություն ցուցաբերել»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման, նրանց առողջության վերականգնման, վերջույթների պրոթեզավորման հետ կապված հարցերի:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այս ուղղությամբ գործունեություն ծավալող բոլոր կենտրոնների աշխատանքը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում և հատկապես ապրիլյան պատերազմից հետո նրանք հսկայական աշխատանք են կատարել և այսօր էլ մեծ աշխատանք ունեն անելու: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով վիրավորների և բուժօգնության կարիք ունեցողների մեծ թիվը՝ այսօր անհրաժեշտ է աջակցել նման կենտրոններին, Հայաստան բերել նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցված աշխատել նրանց հետ՝ տեղում իրականացնելու համապատասխան օգնության կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացը: Հանրապետության նախագահը նշել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նման կենտրոններին՝ համագործակցության հնարավորություն ստեղծել տարբեր երկրների նմանատիպ կենտրոնների ու մասնագետների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում, հեռանկարում համապատասխան պարագաների արտադրությունը տեղում կազմակերպելու հնարավորություն ունենալ:
Ֆրանսիացի բժիշկները պատմել են այս օրերին հայաստանցի գործընկերների հետ իրականացրած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրենց այցերը պարբերական են լինելու, քննարկվում է նաև որոշ զինվորների հետագա բուժումը Ֆրանսիայում կազմակերպելու հարցը: Նրանք առանձնահատուկ ընդգծել են, որ տպավորված են հայ բժիշկների աշխատանքով ու մասնագիտական բարձր որակով: «Հայ բժիշկները և հայ զինվորները, իսկական հերոսներ են»,- նշել են նրանք:

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ